Ժամը 16։00–ի սահմաններում Երուսաղեմի Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա հրթիռի բեկոր է ընկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ տեր Աղան Աբեղա Գոգչյանը։
«Ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել»,– նշել է հոգևորականը։
Ավելի վաղ հայտնել էիք, որ հրթիռներից մեկի բեկոր է ընկել նաև Սուրբ Հարության տաճարի շրջակայքում՝ գմբեթից մոտ 100 մետր հեռավորության վրա։
Sputnik Արմենիա
