Логотип

Պատերազմ չի՛ լինելու. Սամվել Կարապետյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերը սաստկացել են Սամվել Կարապետյանի` Ուժեղ անվտանգության ծրագրի շնորհանդեսից հետո։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահմամանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։

«Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է։ Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով։ Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով»,– գրել է նա։

Ղահրամանյանը շեշտել է, որ ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այլ կանխում է պատերազմները, ուժեղ բանակը ռիսկեր չի՛ ստեղծում, այն զսպում է ռիսկերը, ուժեղ ղեկավարը պայմանավորվում է ու կյանքեր է փրկում` առանց մեկ կրակոցի։

«Իսկ թույլ ղեկավարը պատերազմ է բերում և ընդունում է հակառակորդի բոլոր պահանջները` մի կողմ դնելով ազգային պետական շահը»,– շարունանել է նա։

Sputnik Արմենիա