Логотип

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին հուղարկավորել են Սիոնի տաճարում

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա II-ին հուղարկավորել են Սիոնի պատրիարքական տաճարում։ Նախքան հուղարկավորությունը տաճարում հոգեհանգստի կարգ է մատուցվել. հայտնում է «Интерпрессньюс»-ը:

Պատրիարքի մարմինը թափորով տեղափոխել են Սուրբ Երրորդություն տաճարից Սիոնի պատրիարքական տաճար: Սամեբա մայր տաճարից դուրսբերումն ուղեկցվել է «Մենք սիրում ենք քեզ, Պատրիարք» վանկարկումներով և ծափահարություններով:

Սամեբայից մինչև Սիոնի տաճար ողջ երկայնքով կանգնած են եղել զինծառայողներ՝ ձեռքերում Վրաստանի դրոշներ:

Սգո թափորին հազարավոր մարդիկ են մասնակցել:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:

Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել տարբեր պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողացել հրաժեշտ տալ վրաց Պատրիարքին, քանի որ քննիչը չի բավարարել երկրից մեկնելու արգելքը վերացնելու միջնորդությունը:

News.am