Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թեև ադրբեջանական լրատվամիջոցները իրադարձությունները ներկայացնում էին ընտրովի և խիստ խեղաթյուրված, այնուամենայնիվ, լուսանկարները, տեսանյութերը և հայ ռազմագերիների հատվածական խոսքերը որոշակի տեղեկատվություն փոխանցում էին։
Երբ սրան ավելանում է Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումը, ապա Ադրբեջանում գտնվող հայերի խնդրի շուրջ տեղեկատվական բլոկադան դառնում է առավել ամբողջական։
Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, որովհետև իր օրակարգն ու խնդիրներ լրիվ այլ տիրույթում են:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», – նշել է նա։
Aysor.am
