Логотип

Քաղաքագետ․ Ալիևն է արդեն թքելու Նիկոլի երեսին

Նիկոլի դժբախտությունն այն չէ, որ ամեն քայլափոխին ժողովուրդը թքում է իր երեսին։ Նիկոլի դժբախտությունն այն է, որ Արցախի հարցը չի ստացվում փակել, գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Իսկ դա նշանակում է, որ վաղը-մյուս օր Ալիևն է արդեն թքելու իր երեսին։ Թքելու է, որովհետև գլխավոր խնդիրը չի կարողանում լուծել։ Իսկ եթե Արցախի հարցը չի փակվում, ապա Ալիևի էլ ինչի՞ն է պետք Նիկոլը։ Հետևաբար, ինչու՞ շարունակել օգնել նրան։

2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ալիևին 44-օրյա պատերազմն ու Հայաստանի կապիտուլյացիան լեգիտիմացնող Նիկոլ էր պետք։ Այդ ծառայությունը Նիկոլն այն ժամանակ բարձր կարգով մատուցեց Ալիևին։ Շատ կազմակերպված գործեց, նույնիսկ ընդդիմությանը ներգրավեց այդ գործում։

Այսօր Ալիևին Արցախի հայաթափումը լեգիտիմացնող Նիկոլ է պետք։ Ինքն իր ուժերով Նիկոլը այդ հարցը դեռևս չի կարողանում լուծել։ Վստահ եմ՝ չի էլ կարողանալու, եթե իհարկե… Հուսով եմ՝ իշխանություն տենչացող ընդդիմությունն այս անգամ էլ չի օգնի նրան՝ կամա, թե ակամա», – գրել է քաղաքագետը։

Մեկ այլ գրառմամբ էլ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Փաշինյանի՝ արցախցի կնոջից ներողություն խնդրելու պատրաստակամությանը՝ նշելով․

«Թե բա՝ հրավիրում եմ ՀՀ կառավարություն, կամ Երևանի մետրոպոլիտեն, կամ բնակության վայր՝ ներողություն խնդրելու…

Իսկ իրականությունն այն է, որ միակ վայրը, որտեղ այդ ներողությունն ընդունվելու նվազագույն շանս ունի, դա արցախցի կնոջ, հերոս նահատակ ընկեր Մերուժի դստեր՝ Արմինե Մոսիյանի տանն է՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ մայրաքաղաք ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ»։

Aysor.am