Логотип

ԱՄՆ-ն ու Իսրայելը սխալ հաշվարկներ էին արել Իրանի հարցում

ԱՄՆ-ն և Իսրայելը հույս ունեին, որ հարվածներից հետո Իրանում զանգվածային ապստամբություն կսկսվի, որն արագ իշխանափոխության կհանգեցնի, սակայն այդ սցենարը չիրականացավ։ Այս մասին գրում է «The New York Times»-ը «Իսրայելը խաղադրույք էր կատարել Իրանի ներսում ապստամբություն հրահրելու վրա, բայց ծրագիրը ձախողվեց» հոդվածում։

Ըստ ԶԼՄ–ի` իսրայելական հետախուզությունը կարծում էր, որ երկրի ներսում կարող է բողոքի ցույցեր հրահրել։ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան Բենիամին Նեթանյահուին համապատասխան ծրագիր է առաջարկել հնարավոր ռազմական սցենարի նախապատրաստման ընթացքում։

Սցենարի համաձայն` պետք է գործի դրվեր իրանական ընդդիմությունը, և գործողության առաջին իսկ օրերին լայնածավալ անկարգություններ հրահրվեին, որոնք հանգեցնեին ընդհուպ մինչև պետական համակարգի ապակայունացման և փլուզման։ Այս ծրագիրը Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են հունվարի կեսերին և ստացել Իսրայելի ղեկավարության հավանությունը։ Ավելի ուշ, ինչպես նշում է պարբերականը, Նեթանյահուն դժգոհություն է հայտնել, որ հետախուզության գնահատականները չեն արդարացել։

Սպասվող ներքին ճգնաժամի փոխարեն Իրանի իշխանությունները, ընդհակառակը, կարողացան ամրապնդել իրենց դիրքերը և ընդլայնել առճակատման մասշտաբները`հարվածելով տարածաշրջանի զգայուն թիրախներին։

Միևնույն ժամանակ ամերիկյան հետախուզությունն ի սկզբանե կասկածել է նման սցենարի հաջողությանը։ Այժմ, գնահատականների համաձայն, Իրանի գործող քաղաքական ռեժիմը կպահպանի վերահսկողությունը երկրի նկատմամբ։

Sputnik Արմենիա