Логотип

Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է պահանջել Հեյդար Ալիևի մասին խոսքերի համար

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան վերջին ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հոգևորականության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների մասին հարցին, փորձել է առանց թեմայի հետ որևէ կապի հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, ինչն անընդունելի է»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Նման համատեքստում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անվան հիշատակումը անհարգալից վերաբերմունքի դրսևորում է նրա ժառանգության և ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։

Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին:

Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք ընդունակ են սրել լարվածությունը և խաթարել վստահությունը:

Մենք ռուսական կողմից պարզաբանումներ ենք ակնկալում տվյալ հայտարարության կապակցությամբ», — նշել են Բաքվում:

News.am