«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանին․ գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Շուրջ 9 ամիս է՝ Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է։ Այլ բան չէր էլ կարող լինել․ ի սկզբանե կեղծիքներով, զրպարտությամբ և քաղաքական թելադրանքով կարված գործ էր, որը հեռանկար չունի և չի կարող ունենալ։
Ազատությո՛ւն Բագրատ Սրբազանին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց»։
Aysor.am
