Логотип

Իսրայելը, հավանաբար, կդադարեցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղությամբ հասցվող հարվածները

Իսրայելը տեղյակ է եղել ամերիկա-իրանական բանակցություններից և, հավանաբար, կհետևի Վաշինգտոնի օրինակին ու կդադարեցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հասցվող հարվածները, հայտնում է Reuters-ի աղբյուրը։

Աղբյուրը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը Իսրայելին տեղյակ է պահել Թեհրանի հետ բանակցությունների ընթացքից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին հայտարարել է, որ հրաման կտա զինվորականներին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հասցվող հարվածները՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների «լիակատար դադարեցման» շուրջ «արդյունավետ» երկխոսությունից հետո։

News.am