Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով ` Քրեական օրենսգրքի 247֊րդ հոդվածի հատկանիշներով»,- հայտնեցին դատախազությունից։
Քրեական երկու վարույթները միացվել են: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ մարտի 21-ին հայտնի դարձավ, որ խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված 1 երեխան մահացել է։
Մարտի 16–ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր։ Մեր տեղեկություններով` երեխային ծեծել է խորթ մայրը։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 38-ամյա կինը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18–ին նրան 2 ամսով կալանավորեցին։
