Իրանը նախատեսում է նոր իրավական ռեժիմ ստեղծել Հորմուզի նեղուցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են այդ երկրի ուժային կառույցներից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել: Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը։ Մինչ այդ նա նախօրեին խոստացել էր 48 ժամվա ընթացքում հարվածներ հասցնել, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը:
«Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմ կձևավորվի», – ասել է գործակալության զրուցակիցը՝ չնշելով մանրամասներ:
Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Թեհրանը զբաղվում է Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմի մշակմամբ, որը կգործի հակամարտության ավարտից հետո, այդ հարցում իրանական կողմը ծրագրում է համագործակցել Օմանի հետ:
Դրանից հետո, ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ քննարկում են նեղուցով նավերի անցման համար տուրքերի գանձման մասին օրինագիծը:
Sputnik Արմենիա
