Логотип

Գեղամ Ստեփանյան․ Արցախցիների նկատմամբ թիրախավորման դեպքերը համակարգված են պետական մակարդակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Alpha News-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հանրությունը բախվում է ատելության կամ խտրականության խոսքի դրսևորումների։ Նրա խոսքով՝ նախկինում ևս տարբեր պաշտոնյաների կողմից հնչել են նմանատիպ արտահայտություններ, որոնք, ըստ նրա, նպաստել են նոր դեպքերի առաջացմանը։

«Երեկվա դեպքը և, կոնկրետ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ակնհայտ դարձրեցին, թե որտեղից է սնվում պետական պրոպագանդան, որը թիրախավորում է արցախցիներին»,- նշել է Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը համոզմունք է հայտնել, որ նման գործողությունները պատահական չեն։

«Ես կասկած չունեմ, որ սա համակարգված գործողություն է, որը իրականացվում է իշխանության կողմից, և դա առանձին դրվագ չէ»,- ընդգծել է նա։

Խոսելով խնդրի դեմ պայքարի մեխանիզմներից՝ Ստեփանյանը կարևորել է հանրային արձագանքի դերը։ Նրա դիտարկմամբ՝ նախորդ դեպքերում հենց հանրային պարսավանքն է ստիպել պաշտոնյաներին հետքայլ կատարել։