Логотип

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև ապրիլի 9-ն ավարտել Իրանի հետ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո ոմն իսրայելցի պաշտոնյա հայտնել է, որ Վաշինգտոնն ապրիլի 9-ը սահմանել է որպես պատերազմի ավարտի ամսաթիվ՝ շարունակվող մարտերի և բանակցությունների համար մոտավորապես 21 օր թողնելով, գրում է Ynet-ը։

Պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան այս շաբաթվա վերջին Պակիստանում։

Ըստ պաշտոնյայի՝ պատերազմի այդ ժամկետում ավարտը Թրամփին հնարավորություն կտա այցելել Իսրայել Անկախության օրը՝ մրցանակ ստանալու համար։

News.am