Իրանի արտգործնախարար Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կասպից ծովին հարակից նահանգների վրա ամերիկաիսրայելյան վերջին հարձակումները, հայտնում է Fars-ը:
Նա զգուշացրել է Կասպից ծովի տարածաշրջանում և հարակից տարածքներում այդ հարձակումների անվտանգության և շրջակա միջավայրի վրա հետևանքների մասին։
Նշելով Կասպից ծովին և նրա ափամերձ երկրներին սպառնացող վտանգները՝ Արաղչին ընդգծել է պատասխանատու դիրքորոշում ընդունելու, այդ հարձակումները դատապարտելու և դրանց հետևանքներին հակազդելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
News.am
