Логотип

Սպիտակ տուն․ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակն անկայուն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ն հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

Բանակցությունների մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն իրանական կողմը հերքել էր այդ տեղեկությունները։

«Սրանք զգայուն դիվանագիտական քննարկումներ են, և ԱՄՆ-ն բանակցություններ չի վարի մամուլի միջոցով։ Սա հեղհեղուկ իրավիճակ է, և հանդիպումների մասին ենթադրությունները չպետք է վերջնական համարվեն, մինչև դրանք պաշտոնապես չհայտարարվեն Սպիտակ տան կողմից», – ասել է Լևիթը։

Սպիտակ տնից նաև հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարների միջև պաշտոնական հանդիպումների մասին չի հայտարարվել։

Թրամփը մարտի 23-ին հայտնել էր, որ կողմերի միջև բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել համաձայնագրի հասնելու ուղղությամբ։