ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը կրկին հարձակվել են Բուշերի ատոմակայանի տարածքը, հաղորդում է ԻՐՆԱ-ն։
«Ատոմային էներգիայի կազմակերպության տվյալներով՝ ամերիկա-սիոնիստական ուժերի թշնամական գործողությունների շրջանակում մարտի 24-ին Բուշեր ատոմակայանի տարածքը արկ է հարվածել։
Ըստ նախնական հաղորդագրությունների՝ միջադեպը որևէ նյութական, տեխնիկական կամ մարդկային վնաս չի պատճառել, և կայանի որևէ մաս չի վնասվել։
Ավելի վաղ մեկ այլ արկ է հարվածել է կայանի տարածքին։ Այդ միջադեպը ևս ավարտվել է առանց զոհերի կամ վնասների։
Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային կանոնների և պարտավորությունների ակնհայտ խախտում են, որոնք ապահովում են նման օբյեկտների պաշտպանությունը ռազմական գործողություններից և կարող են վտանգավոր և անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության և կայունության, մասնավորապես՝ Պարսից ծոցի երկրների համար»,- նշում է գործակալությունը։
News.am
