Логотип

Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտնել է X սոցցանցում։

«Եվս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը», – նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Իրանին մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու, Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումն ընդունելու համար։

Ранее Иран объявил о проведении 80-й волны ударов по позициям США и Израиля в регионе.

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ մեկնարկել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին հարվածների 80-րդ ալիքը։

Sputnik Արմենիա