Логотип

Բաղայի․ Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա

Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով անունը չնշած պաշտոնյաներին, պնդել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին 15 կետանոց ծրագիր է փոխանցել Մերձավոր Արևելքի հակամարտությունից դուրս գալու վերաբերյալ՝ ԱՄՆ տնտեսության վրա դրա ազդեցության աճի ֆոնին։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա, ինչպես որ չի եղել Իրանի դեմ անօրինական պատերազմի մեկնարկից ի վեր 25 օրվա ընթացքում», – Բաղայիի խոսքերն է մեջբերում India Today հեռուստաալիքը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձն Իրանի համար աղետալի է։

Sputnik Արմենիա