Логотип

Ռոբերտ Ամստերդամ․ Մեր հստակ պահանջը ԵՄ-ից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար

Մեր հստակ պահանջը Եվրոպական միությունից՝ իրավունքի գերակայությունը և հավասարությունն է բոլորի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ հրապարակելով տեսանյութ:

«Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է.

Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը:

Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին:

Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար»,- գրել է Ամստերդամը:

News.am