Логотип

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի ցույց տված սրտիկի հետևում երևում են Ալիևի բեղերը

«Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է Հայաստանի քաղաքացու հետ մենամարտը»,- Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակապցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, բոլոր այն տեսարանները, որոնք տեսնում են «ախմախ ավտոբուսի» շրջանառության ժամանակ, վկայում են մի բանի մասին՝ ինչ սարքած չէ, վատ է Նիկոլ Փաշինյանի համար, իսկ սարքած չէ լիքը բան, չեն կարողամում ամեն ինչ սարքել։ Միաժամանակ Ա. Աշոտյանը նշեց, որ սա չի նշանակում, որ Փաշինյանը անպայման պարտվելու է ընտրություններում։

«Սրտիկի հետևում, որ ինքը ցույց է տալիս, երևում են Ալիևի բեղերը։ Պատկերացրեք, գլազոկ է այդ սրտիկը, գլազոկի մեջ երևում է Ալիևի քիթը, բերանը, բեղերը, այդ սրտիկը կազմված է Ալիևի ձեռքերով, տակը, բնականաբար, որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Աշոտյանը։

Նա նաև նշեց, որ քաղաքական օրակագը չի կարելի վերածել ռեալիթի շոուի։

Panorama.am