Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանը բացարկ հայտնեց՝ բավարարելով Սրբազան Հոր պաշտպանների միջնորդությունը։
Այսօրվա նիստում դատավորը հայտնել էր, որ աշխատանքի բերումով կապ է ունեցել այս գործով հանրային մեղադրողի հետ, նաև քննչական բաժնում է աշխատել, բայց հավատացրեց, թե դա չի կարող իրեն կաշկանդել սույն վարույթով արդար ու անկողմնակալ գործել։
Սա հաշվի առնելով՝ Սրբազանի փաստաբանական խումբը նրան բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, ինչը և բավարարվեց։
Aysor.am
