Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության դեէսկալացիայի համար անհրաժեշտ պահանջների ցանկը։ Առանցքային կետը Պարսից ծոցի գոտում ամերիկյան բոլոր ռազմակայանների ամբողջական փակումն է։ Այս մասին մարտի 25-ին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Թեհրանը նաև պնդում է Հորմուզի նեղուցում «նոր կարգի» հաստատում, որը թույլ կտա Իրանին վճարներ գանձել անցնող նավերից՝ Սուեզի ջրանցքի օրինակով։
Պահանջների ցանկը ներառում է նաև հակաիրանական բոլոր պատժամիջոցների ամբողջական չեղարկումը, ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքները և Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ուղղությամբ Իսրայելի հարվածների դադարեցումը, գրում է WSJ-ն։
Ըստ պարբերականի տվյալների՝ Միացյալ Նահանգներում արդեն իսկ այդ պահանջները որակել են որպես ոչ իրատեսական։ Սպիտակ տանը և արաբ դիվանագետների շրջանում համոզմունք կա, որ փոխզիջման հասնելը զգալիորեն բարդացել է, հստակեցրել է թերթը։
News.am
