Логотип

ՌԴ-ն ապրիլից կարգելի 100 հազար դոլարը գերազանցող կանխիկ գումարի տեղափոխումը ԵԱՏՄ երկրներ

Ապրիլի 1-ից կարգելվի Ռուսաստանից 100 հազար դոլարը գերազանցող կանխիկ ռուբլի տեղափոխել ԵԱՏՄ երկրներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

Հաշվարկը կիրականացվի Ռուսաստանի բանկի սահմանած` տվյալ օրվա փոխարժեքով։

Բացառություն է նախատեսվել միջազգային օդանավակայանների միջոցով գումար դուրս բերելու համար. այդ օդանավակայանների ցանկը կհաստատի ՌԴ կառավարությունը։ Այդ պարագայում անհրաժեշտ կլինի տրամադրել բանկային քաղվածք, որը կհաստատի գումարի ծագումը:

Բացի այդ, մայիսի 1-ից հնարավոր չի լինի 100 գրամը գերազանցող ոսկու ձուլակտորներ դուրս բերել երկրից:

Բացառությունները կգործեն «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» (Մոսկվա) և «Կնևիչի» (Վլադիվոստոկ) օդանավակայաններով դուրսբերման դեպքում ՝ Դաշնային մետաղորոշման պալատի թույլտվության առկայության պարագայում:

Sputnik Արմենիա