Логотип

Փաշինյան․ Մայիսի 28-ին ոչ թե զորահանդես, այլ հաշվետվություն կլինի

Մայիսի 28–ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացվի ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիների համար։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` ի վերջո կա՞ որոշում զորահանդես կամ սպառազինության ցուցադրում անցկացնելու։

«Այս թեմայով մենք աշխատել ենք միջազգային` ներառյալ տարածաշրջանային մեր գործընկերների հետ, քանի որ զորահանդեսն ինքը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, հրաժարվելու»,– ասաց Փաշինյանը։

Նա համոզված է, որ մայիսի 28–ին ՀՀ քաղաքացիների համար դա կլինի շատ տպավորիչ տեսարան։

Հիշեցնենք` 2025 թվականին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է ոչ թե քաղաքացիների առանձին խմբերի, այլ հրապարակային բոլորին ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ սպառազինություն է ձեռք բերել։

Sputnik Արմենիա