Логотип

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք

Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են»,– նշեցին կոմիտեից։

Ընդգծեցին` նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել: