Логотип

Փաշինյան․ Հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից

Բավարար է ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել, մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Մարտի 26-ին լրագրողների հետ կայացած զրույցում նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից ՝ համարելով, որ պետք է գնալ արդար ներկայի հետևից: «Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ և այդ ամեն ինչը մեկ բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նման հռետորաբանությունը նպատակ ունի թույլ չտալ Հայաստանի ժողովրդին, այդ թվում՝ Ղարաբաղի ժողովրդին, խաղաղ ապրել, որպեսզի նրանց պահեն փախստականի կարգավիճակում՝ հույս տալով, թե միջազգային հանրությունը կճանաչի ցեղասպանությունը, և որ «էսա միջազգային հանրությունը Ցեղասպանությունը կճանաչի, էսա մի օր Սևրի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի»։

Փաշինյանը վստահեցրել է, որ Պրահայում ինքը լուծել է Հայաստանի հարցը, որոշել է, որ Հայաստանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «Հասկանո՞ւմ եք աբսուրդի մակարդակը։ Եվ սա ամենամեծ դավադրությունն է Հայաստանի դեմ, որը ես հաղթահարել եմ իմ կամային որոշմամբ 2022 թվականի հոկտեմբերին՝ Կառավարության աջակցությամբ», – հավելել է նա։

News.am