ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, որից Ավետիսյանի օգին կողմ է քվեարկել 83պատգամավոր։ Քվեատուփում եղել է 2 անվավեր քվեաթերթիկ։
Այդ պաշտոնում Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Ազգային ժողովի երեկվա նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել էր, որ Ավետիսյանը դադարեցրել է իր անդամակցությունը ՀՅԴ–ին, քանի որ դա օրենքի պահանջ է։ Այսօր արդեն Ավետիսյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Sputnik Արմենիա
