Логотип

Դատարանը մերժեց ՔԿ նախագահին ու դատախազին «Սրբազան պայքարի» գործով որպես վկա ներգրավելու միջնորդությունը

«Սրբազան պայքար» շարժմա գործով դատարանն այսօրվա նիստին մերժեց Քննչական կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին որպես վկա ներգրավելու միջնորդությունը:

Շարժման ու Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է, որ միջնորդությամբ չեն պահանջում պաշտոնայաների ներկայությունը բոլոր նիստերին, սակայն ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ պաշտոնատար անձինք նման կարևորության գործերով հրապարակային հայտարարություններ պետք է անեն՝ անձանց անտեղի մեղադրելով:

Դատախազ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է, որ միջնորդությունը կարող է քննարկվել ապացույցների հետազոտումից հետո։

Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասել է, որ ապացույցների ծավալի հետազոտումից հետո կարող են լրացում անել և քննարկել այդ հարցերը։

Հաջորդ դատական նիստը ապրիլի 2-ին է նշանակվել:

Գալստանյանը 2024 թվականին բողոքի ակցիաներ էր նախաձեռնել սահմանային տարածքների հնարավոր զիջման դեմ: Հետագայում շարժումը վերանվանվել էր «Սրբազան պայքար»: Բագրատ սրբազանը և նրա 14 կողմնակիցները 2025 թվականի հունիսի 25-ին կալանավորվել էին, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ զինված ճանապարհով իշխանությունը զավթելու փորձի համար։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Armenia Today