Իրանը խոշոր երկրից հետախուզական տեղեկություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակում սկսել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական կղզիների վրա ԱՄԷ վերահսկողության տակ գտնվող տարածքներից, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։
«Զգուշացում ԱՄԷ-ում գտնվող բարեկամներին. եթե գործողություն սկսվի, անմիջապես լքեք երկիրը և ուղևորվեք Օման կամ Սաուդյան Արաբիա։ Այդ գործողության մեկնարկը կհանգեցնի ԱՄԷ իշխանությունների դեմ Իրանի պատասխան գործողությունների, որոնց նմանը ոչ ոք երբեք չի տեսել և որոնք նույնիսկ Մոհամմեդ բին Զայեդը չէր կարող պատկերացնել։
Նահյանների դինաստիայի համար դժվար ժամանակներ են մոտենում»,- նշում է ալիքը։
News.am
