Логотип

Ավելի քան 1 մլն իրանցիներ մոբիլիզացվել են ԱՄՆ ցամաքային հնարավոր գործողության դեպքում

Իրանը մոբիլիզացրել է զորքեր հնարավոր ամերիկյան ցամաքային գործողությանը դիմագրավելու համար, հաղորդում է Mehr-ը։

«Մեկ միլիոնից ավելի իրանցի մարտիկներ են մոբիլիզացվել ցամաքում ամերիկյան ուժերին հակազդելու համար», – հաղորդել է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով Կոնգրեսի մի քանի անդամների, հաղորդել էր, որ Իրանի դեմ ցամաքային ներխուժումը կարող է սկսվել մոտ ապագայում: Ավելի ուշ լուրեր էին շրջանառվում, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ինքնաթիռը մանևրներ է արել ԱՄԷ-ի վրայով, ինչը վկայում է Իրանում ցամաքային գործողության նախապատրաստությունների մասին:

Sputnik Արմենիա