Логотип

Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է աշխարհի առաջնության լավագույն տասնյակում

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, հայտնվել է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

Այս արդյունքի շնորհիվ հաջորդ աշխարհի առաջնությանը Հայաստանից կարող է մասնակցել ևս մեկ զույգ։

Նշենք, որ չեմպիոն են դարձել Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն ու Նիկիտա Վոլոդինը՝ 228.33 միավորով։ Իսկ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում հավաքել են 190.46 միավոր։

«ՓաստԻնֆո»