Շիմկենտում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստ, որը վարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։ Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, հաղորդում է inbusiness.kz-ը՝ հղում անելով Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությանը։
Օլժաս Բեկտենովը հիշեցրել է, որ Ղազախստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և նրա հիմնական առաջնահերթությունների թվում են արհեստական բանականության օգտագործումը որպես տնտեսական ինտեգրման գործիք, անարգել միջավայրի ստեղծումը և առևտրի ընդլայնումը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը։ Հատուկ շեշտադրում կատարվեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ԵԱՏՄ-ում արհեստական բանականության պատասխանատու զարգացման նախաձեռնության, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչպես թվային լուծումները կարող են արագացնել լոգիստիկան, բարձրացնել թափանցիկությունը և մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ դարձնել։
Հանդիպումը տեղի ունեցավ « Digital Qazaqstan 2026 միջազգային ֆորումի նախօրեին, որը նվիրված է «Արդյունաբերություն 5.0. փոխազդեցության ուժը» թեմային։ Դա հանդիպմանը գործնական համատեքստ հաղորդեց. ԵԱՏՄ-ի Շիմկենտում թվային օրակարգը կապված էր տարածաշրջանում ապագա տեխնոլոգիական և արդյունաբերական փոփոխությունների հետ։
News.am
