Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին լքել ԱՄՆ զորքի տեղակայման վայրերը։ Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։
«Լքե՛ք ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ վնաս չհասցվի», – ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինվորականները անողոքաբար սպանում են Իրանի խաղաղ բնակչությանը, և իրենք մտադիր են գտնել և վերացնել ամերիկյան զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։
Sputnik Արմենիա
