Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության և մշակութային ժառանգության ամուր հիմքի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ին։
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են ընդհանուր պատմության, այդ թվում՝ մշակութային ժառանգության ամուր հիմքի վրա։ Հարկ է նշել, որ Բաքվում գործում է շատ հաջող ռուսական դրամատիկական թատրոն, որը բացվել է ավելի քան հարյուր տարի առաջ»,- ասել է նա։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը թատրոնին ցուցաբերած աջակցության համար։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Բաքվի և Դերբենտի բեմերը ծառայում են որպես երկու երկրների մշակույթները միացնող յուրօրինակ կամուրջներ։
News.am
