Логотип

ՆԳՆ․ Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի Կապան քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12։10-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։

«Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ»։

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին, և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ զգուշացրել էր, որ Հայաստանի գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում:

Sputnik Արմենիա