Логотип

Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրան պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ն և Ա.Խ.-ն մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 841 մլն 330 հզր 78 ՀՀ դրամ հարկեր վճարելուց խուսափելու, լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ խարդախությամբ 4 մլրդ 972 մլն 955 հզր 628 ՀՀ դրամ գույք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով 1 մլրդ 558 մլն 249 հզր 680 ՀՀ դրամ և 438 մլն 81 հզր 491 ՀՀ դրամի փողերի լվացման համար։ Կարապետյանը նաև մեղադրվում է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Ա.Խ.-ի և Վ.Թ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Sputnik Արմենիա