Դատարանն այսօր մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցը: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Տաշիր կապիտալ» ՓԲԸ–ի փաստաբաններից Վարդան Ալոյանը։
Նրա խոսքով` «Տաշիր կապիտալ» ՓԲԸ–ի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով՝ ՀԷՑ–ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստերին փաստաբանական թիմը կարողացել է ներկայացնել բոլոր փաստարկներն ու հիմնավորումները։
Ալոյանը նշեց, որ քիչ առաջ են ստացել դատարանի որոշումը, որը 190 էջից է բաղկացած և այս պահին որևէ մեկնաբանություն դեռ չի կարող տալ որոշման վերաբերյալ։
Փաստաբանական թիմը պատրաստվում է առաջիկայում դիմել ՀՀ Վերաքննիչ դատարան, սակայն խնդիրն այն է, որ այս ատյանում դատական առաջին նիստը կարող է տեղի ունենալ 2027 թ. հունիս–հուլիս ամիսներին։
«Առաջին ատյանում 22–ամսյա ժամկետով դատավորը կաշկանդված է, որ ինչ ուզում է լինի, պետք է որոշում կայացնի, սակայն Վերքննիչ դատարանի դեպքում ժամկետային սահմանափակում չկա, թե որքան ժամկետում պետք է քննի ու որոշում կայացնի»,– ասաց փաստաբանը։
