Логотип

Ռուսաստանը շուտով կդադարեցնի բենզինի արտահանումը

Ռուսաստանից բենզինի արտահանումը կդադարեցվի ապրիլից սկսած. այդ որոշումն ընդունվել է կառավարության նիստում, գրում է Известия-ն։

Փորձագետների կարծիքով այդ միջոցառումը կօգնի զսպել գների աճը ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածներում։ Բացի դրանից, ծավալները ներքին շուկա վերահասցեագրելը հատկապես կարևոր է հաշվի առնելով ցանքի սեզոնի մեկնարկը և ամառային ավտոմոբիլային սեզոնի մոտալուտ մեկնարկը։

Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է պատրաստել որոշման նախագիծ, որն արգելում է բենզինի արտահանումը 2026 թվականի ապրիլի 1-ից։ Դրա մասին հայտարարել է կառավարությունը ներքին նավթամթերքի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունից հետո։

Միջոցառումը նպատակ ունի կայունացնել գները և առաջնահերթություն տալ ներքին շուկա վառելիքի մատակարարմանը։ Կառավարությունը նշել է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվում Ռուսաստանի նախագահի դրած խնդրին. կանխել ներքին վառելիքի գների կանխատեսված մակարդակից բարձր աճը։

Ըստ քննարկումներին ծանոթ աղբյուրի՝ արգելքը կարող է տևել առնվազն մինչև հուլիսի վերջ։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը մարտի 25-ին Էներգետիկայի նախարարության նիստում ընդգծել է, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում ձեռնարկությունները և կարգավորող մարմինները պետք է «հնարավորինս շուտ» միջոցներ ձեռնարկեն՝ ներքին շուկային վառելիքի կայուն մատակարարումն ապահովելու և բենզալցակայաններում վառելիքի գները պահպանելու համար։

«Դա (խնդիրը – խմբ.) բարդ է, մարտահրավերներով լի և բացարձակապես անհետաձգելի»,- ասել է նա։

Ռուսաստանում բենզինի արտահանման արգելքն ուժի մեջ է մինչև հուլիսի վերջ միայն ոչ արտադրողների համար, մինչդեռ խոշոր նավթային ընկերություններին առաջվ պես թույլատրվում է արտահանել։

News.am