Եմենի հուսիթները հաստատել են, որ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հարաձկում են գործել Իսրայելի վրա, հայտնում է Al Jazeera-ն։
Խմբավորումը հայտարարել է, որ մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք թիրախավորել են օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի հարավում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտները:
Հուսիթների հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան Լիբանանի, Իրանի, Իրաքի և Պաղեստինի ենթակառուցվածքներին հասցված հարվածների և խաղաղ բնակիչների շրջանում արձանագրված զոհերի։
Խմբավորումը նաև հայտարարել է, որ իր գործողությունը «կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չիրականացվեն սահմանված նպատակները… և չդադարեցվի դիմադրության բոլոր ճակատների դեմ ագրեսիան»։
Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է Եմենից արձակված հրթիռի հայտնաբերման մասին։
News.am
