Логотип

ԻՐԱՆԱԳԵՏ․ ԹԵՀՐԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ԱՆՑԵԼ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի ժամանակ խորհրդանշական հարվածներից անցել է իր սպառնալիքների իրականացմանը, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից քաղաքացիական արդյունաբերության վրա հարվածներից հետո Թեհրանը զգուշացրել է համաչափ պատասխանի մասին՝ ինչպես Իսրայելի տարածքի, այնպես էլ տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածությամբ ցանկացած արդյունաբերական ենթակառուցվածքի։

Ոսկանյանը նշել է, մեկ օր առաջ Իրանը բավական հուժկու հարված էէ հասցրել ԱՄԷ-ի Աբու Դաբիի արդյունաբերական հատվածին, իսկ այսօր խոցել է Իսրայելի հարավի արդյունաբերական գոտիներից մեկը։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, հարվածը մեծ վնաս էր պատճառվել, և փակվել է դեպի այդ գոտի տանող ճանապարհը, քանի որ մտավախություն կա վտանգավոր նյութերի արտահոսքի։

Մասնագետը նաև նշել է, որ Իրանի հաջող հրթիռային հարվածներից հետո Իսրայելի ռազմական գրաքննությունը մասամբ մեղմացրել է ՀՕՊ համակարգերի գործունեության մասին հաղորդելու սահմանափակումները։ Արդյունքում, տեղական լրատվամիջոցները սկսել են բացահայտ քննարկել դրանց արդյունավետության հետ կապված խնդիրները։

Մասնավորապես, իսրայելական հեռուստատեսությունը հաղորդել է թանկարժեք հակահրթիռային համակարգերի համար զինամթերքի պակասի մասին, ինչը բանակին ստիպել է քաղաքացիական զոհերի ռիսկի դիմել։

Ոսկանյանի խոսքով՝ նմանատիպ իրավիճակ է նկատվել 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ Իսրայելը ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի զինամթերքի մոտ մեկ երրորդը ծախսել է իրանական հրթիռները որսալու համար։ Մեկ նման հրթիռի արժեքը գնահատվում է 12-15 միլիոն դոլար։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։

Armenia Today