Логотип

Փաշինյանի թիկնապահը տեղում հարվածել է նրա հետ վիճած երիտասարդի ծնոտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հարձակվել նրա հետ Սուրբ Աննա եկեղեցում վիճած երիտասարդի վրա։ Ականատեսները պատմել են, որ ՊՊԾ-ականը բռունցքով հարվածել է երիտասարդի ծնոտին։

«Տեսանյութում նկատվում է, որ տղան վայր է ընկնում, ապա վեր կենալուց հետո ակնհայտորեն դժվարությամբ է կառավարում դեմքի շարժումները՝ ծնոտի հատվածում ստացած հարվածի հետևանքով։

Ըստ ներկաների՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նրա անվտանգության աշխատակիցները մնացել և «հաշիվ» են մաքրել երիտասարդի հետ։

Փաստացի, Փաշինյանի հետ վիճած երիտասարդին և նրա եղբորը, ով փորձել է մեղմել իրավիճակը, հենց եկեղեցու ներսում են «պատժել», ապա բռնի կերպով տեղափոխել են ոստիկանություն։

Տղաները որևէ քաղաքական թիմի կամ կուսակցության հետ կապ չունեն, հավատացյալներ են, ովքեր ամեն կիրակի մասնակցում են պատարագի: Կադրերում երևում է՝ երկու եղբոր ձեռքին էլ աղոթագիրք կա»,– գրել է լրատվականը։

News.am