Логотип

Իսպանիան փակել է երկինքը Իրանում գործողությանը մասնակցող օդանավերի համար

Իսպանիան փակել է իր օդային տարածքը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված «Էպիկական ցասում» գործողությանը մասնակցող ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնել է El Pais թերթը։

Ըստ պարբերականի վարկածի՝ Մադրիդը ոչ միայն արգելում է Ռոտա (Կադիս նահանգ) և Մորոն դե լա Ֆրոնտերա (Սևիլյա նահանգ) ռազմաբազաների օգտագործումը հարձակումներին մասնակցող կործանիչների կամ լիցքավորող ինքնաթիռների համար, այլև մուտքի հնարավորություն չի տալիս այն ամերիկյան օդանավերին, որոնք տեղակայված են երրորդ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում։ Ինչպես հստակեցվում է, արգելքն ունի մեկ բացառություն. արտակարգ իրավիճակների դեպքում ներգրավված օդանավի թռիչքը կամ վայրէջքը կթույլատրվի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը որոշել է Իսպանիայի բազաներում գտնվող իր լիցքավորող ինքնաթիռները վերատեղակայել այլ երկրներ՝ այն պատճառով, որ թագավորությունը չի ցանկանում սատարել Իրանում Միացյալ Նահանգների և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությանը։

News.am