Թեհրանը հուսով է, որ Մերձավոր Արևելքը չի ընկնի Կիևի կողմից տարածաշրջանի երկրներին արված առաջարկների ծուղակը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անօդաչուների ինչ–որ ուկրաինական որսացող սարքեր էր առաջարկել Պարսից ծոցի երկրներին, որտեղ լարվածությունը սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների պատճառով։
«Ուկրաինական հակամարտությունը կապել ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ բացահայտ ագրեսիայի հետ՝ աղետալի սխալ և սխալ հաշվարկ է։ Համոզված եմ, որ տարածաշրջանի երկրները նման ծուղակի մեջ չեն ընկնի», – ասել է Բաղային, որի խոսքերը հրապարակել է իրանական SNN հեռուստաալիքը։
Sputnik Արմենիա
