Логотип

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և նավթահորերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք խիստ պահանջներ է ներկայացրել Թեհրանին՝ սպառնալով հարվածներ հասցնել իրանական էլեկտրակայաններին և նավթահորերի, ինչպես նաև գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին, եթե պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները ձախողվեն։ Այս մասին նա հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

«Եթե որևէ պատճառով համաձայնությունը մոտ ժամանակներս չկայանա, ինչը, հավանաբար, տեղի կունենա, և եթե Հորմուզի նեղուցն անհապաղ չբացվի «բիզնեսի համար», մենք կավարտենք Իրանում մեր հիասքանչ «կեցությունը»՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին (և, հնարավոր է, բոլոր աղազատման կայանները), որոնց մենք միտումնավոր դեռ «չենք դիպչել»»,- հստակեցրել է Թրամփը։

Վաշինգտոնի առանցքային պահանջը մնում է Հորմուզի նեղուցի լիակատար ապաշրջափակումը, որով սովորական ժամանակ անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտ 20%-ը։ Թրամփն ավելի վաղ Իրանին վերջնագիր էր ներկայացրել՝ 48 ժամվա ընթացքում նեղուցը բացելու համար, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կսկսի ռմբակոծել իրանական քաղաքացիական էլեկտրակայանները։

News.am