Դուք անտեսել եք ահաբեկչական գործողությունները դադարեցնելու մասին բազմիցս արված մեր նախազգուշացումները, և այսօր, ձեր և ձեր իսրայելցի դաշնակիցների ահաբեկչական հարձակումների արդյունքում, մի քանի Իրանի քաղաքացիներ մարտիրոս են դարձել, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, գրում է Pars Today-ը։
«Քանի որ ամերիկյան տեղեկատվական և ինտելեկտուալ տեխնոլոգիաների (ICT) և արհեստական բանականության ընկերություններն ահաբեկչական թիրախների մշակման և հետևման հիմնական տարրն են, այդ ահաբեկչական գործողություններին ի պատասխան՝ ահաբեկչական գործողություններին մասնակցող հիմնական հաստատություններն այսուհետև օրինական թիրախներ կհամարվեն։
Այդ հաստատությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել իրենց աշխատավայրերը։ Տարածաշրջանի բոլոր երկրներում այդ ահաբեկչական ընկերությունների մոտ գտնվող տարածքների բնակիչներին ևս խորհուրդ է տրվում լքել տարածքը մեկ կիլոմետր շառավղով և տեղափոխվել անվտանգ վայր։
Չորեքշաբթի օրվանից ահաբեկչական պլանավորմանը ակտիվորեն մասնակցող ընկերությունները կենթարկվեն պատասխան միջոցառումների՝ ի պատասխան յուրաքանչյուր սպանության։
Նման ընկերությունների թվին են պատկանում՝
Sisco-ն
HP-ը
Intel-ը
Oracle-ը
Microsoft-ը
Apple-ը
Google-ը
Meta-ն
IBM-ը
DEL-ը
Plantier-ը
Nvidia-ն
Morgan-ը
Tesla-ն
GE-ն
Spire Solution-ը
G42-ը
Boeingը-ը:
News.am
