Վերաքննիչ դատարանը, ունենալով բոլոր հիմքերը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու համար, խուսափել է հարցին լուծում տալ՝ դա թողնելով առաջիկա դատական նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ որոշումը պաշտպանական կողմն այսօր է ստացել։ Դրանով նաև տեսաուղերձների թույլատրելի լինելու կամ չլինելու հարցը ևս չի լուծվել։
«Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է՝ շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է»,- գրում է Վարդևանյանը։
Միաժամանակ պաշտպանը վստահ է, որ իրավունքն ի վերջո գերակայելու է։
Sputnik Արմենիա
