Եվրոպական Միության կառավարությունները պետք է պատրաստ լինեն Իրանի դեմ պատերազմի հետևանքով էներգետիկ շուկաներում երկարատև խափանումների, հաղորդում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ էներգետիկայի նախարարներին ուղղված նամակում ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ կառավարություններին «խորհուրդ է տրվում ժամանակին պատրաստվել հնարավոր երկարատև խափանումներին»։
Ներմուծվող վառելիքից Եվրոպայի մեծ կախվածությունն այն խոցելի է դարձնում Մերձավոր Արևելքի հակամարտության համաշխարհային էներգակիրների գների վրա ազդեցության նկատմամբ։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Եվրոպայում գազի գները բարձրացել են ավելի քան 70%-ով։
Յորգենսենը հայտարարել է, որ Բրյուսելը առանձնապես մտահոգված է կարճաժամկետ հեռանկարում Եվրոպա նավթամթերքների, մասնավորապես՝ ավիացիոն վառելիքի և դիզելային վառելիքի մատակարարումների համար։
News.am
