Логотип

Արաղչի․ Իրանը պահանջում է դադարեցնել տարածաշրջանի բոլոր պատերազմները

Իրանը չի ընդունում հրադադարի տարբերակը և պահանջում է պատերազմների դադարեցում ամբողջ տարածաշրջանում: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera» հեռուստաալիքին:

«Մենք չենք ընդունում հրադադարը և ձգտում ենք պատերազմների լիակատար դադարեցման ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում», – ասել է նա։

Նախարարը նշել է Թեհրանի պայմանները՝ Իրանի վրա հարձակումները չկրկնելու երաշխիքներ և վնասի փոխհատուցման վճարում:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ցամաքային գործողության։

«Մենք պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած ցամաքային ներխուժման։ Հույս ունեմ, որ թշնամիները սխալ հաշվարկներ չեն անի», – հայտարարել է Արաղչին։

Sputnik Արմենիա