Логотип

Դողու Փերինչեք․ Իսրայելն է խոցել թուրքական ռազմական օդանավը

Թուրքական Vatan կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը սկանդալային հայտարարություն է արել անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից օդ բարձրացած և Վրաստանի օդային տարածքում կործանված թուրքական ռազմական C -130 օդանավի հետ կապված։

Թուրքական Ulusal kanal-ի եթերում Դողու Փերինչեքը հայտարարել է, թե Ադրբեջանից օդ բարձրացած թուրքական C-130 ռազմական կարգո օդանավը խոցվել է Իսրայելի կողմից, որի հետևանքով մահացել է օդանավում գտնվող 34 թուրք զինվորական։

Նա նշել է, թե արդեն ամիսներ են անցել, սակայն իշխանությունները թաքցնում են հետաքննության արդյունքները հասարակությունից։

News.am