Логотип

Խնածախում ականի պայթյունից հովիվ է վիրավորվել. ոտքն ամպուտացվել է

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում երեկ ականի պայթյունի հետևանքով գյուղի հովիվը վիրավորվել է, ոտքն ամպուտացվել է։ Տղամարդը նաև աշխարազորում է ծառայում։ Խնածախ համայնքի նախկին ղեկավար Կարո Թավադյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ կեսօրից հետո, երբ ոչխարներին տանում էր անապատ կոչվող տարածք՝ արածելու։

«Բախտը բերել է, որ տարածքում մեքենայով մարդ է եղել, տեղափոխել են Գորիս, վիրահատել, ծնկից ներքև կտրել, հիմավիճակը բավարար է։ Մյուս ոտքը ևս թեթև վնասվել է», – նշեց Թավադյանը։

Տղամարդը մոտ 50 տարեկան է, ունի հինգ երեխա, Թավադյանը պատմում է, որ շատ հայրենասեր, հողին, ջրին նվիրված մարդ է, «շատ կարգին մարդ է»։